среда, 1 июня 2011 г.



   Բարև'... բլոգագիր,  բլոգասեր և բլոգաընթերց հասարակություն…

Ինչպես մյուս բնագավառներում, կարծում եմ բլոգոսֆերայում նույնպես, նորաբաց բլոգի հաջողության գրավականներից մեկը "գաղտնիքն" է: Որպեսզի բլոգն ընթերցվի, պետք է գաղտնիք ունենա... таинственность J  Բայց, ինչպես ասում են, «Женщины умеют хранить тайны только сообща»:) Հետևելով ասվածի ճշմարտությանը` այժմ անցնեմ գաղտնազերծմանը, որը հենց ենթադրյալ գաղտնիքն էրJ Ինչո՞ւ Одуванчик:

 Эффект одуванчика

Ինչպես է «աշխատում» Одуванчик-ը կամ նույն ինքը` խլածաղիկը: Այս յուրօրինակ սանրվածքով բույսի գլխավոր գործառույթը կամա, թե ակամա տարածվելն է: Մեխանիզմը պարզ է` քամի և սերմերն արագ տարածվում են ամենատարբեր կողմերում, նոր կյանք տալով իր նման շատերին: Այժմ, այս անպաշտպան ծաղկին կտրել եմ իրականությունից և տեղափոխել իրական տարածքից ինտերնետային միջավայր: Կարծում եմ այստեղ ավելի «ապահով» կլինի, քամիները կլինեն միայն խոսքային, չնայած` ինչպես ասել է մտածողներից մեկը` խոսքի խայթն ավելի ուժեղ է, քան նետի հարվածը, (այս դեպքում փոթորիկների ուժգնությունը): Իսկ Արիստոտելը դեռ շատ տարիներ առաջ ասել է. «Слово - самое сильное оружие человека»:
Մի խոսքով հայտնվել եմ այստեղ խոսքս տարածելու "առաքելությամբ": Յուրաքանչյուր ընթերցող կարող է մեկ անգամ փչելև իմ օդային ծաղիկը կտարածվի ինտերնետային ամենատարբեր "ծակուծուկերում": 
Իսկ Одуванчик-ը չի վախենում "մերկ" լինելուցJ Նրան մերկացնողը, սպանողը, միաժամանակ կենդանացնողն ու կյանք տվողը` քամին է, այնպես որընթերցողներից յուրաքանչյուրը կարող է  փոխարինել քամուն. օրը մեկ անգամ պարզապես ՓՉԵ'Ք:
Ամեն դեպքում իմ ծաղիկը պատրաստ է պաշտպանել իրեն: Զիջող է, երբ դիմացինն ավելի հիմնավոր է, երբ յուրաքանչյուր խոսք կշռադատված է, երբ  ասվածը կարող է հիմք լինել` սովորելու նորը Իսկ ես սիրում եմ սովորել:

Ի գիտություն ինձ, ընթերցողների և գրառումներ  կատարողների.
  •   Ազատ խոսք, միտք և ազատ կարծիք
  •  Յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր մտքերի համար(նույնիսկ չբարձրաձայնվածJ)
  •  Հիմնավորենք մեր կարծիքը փաստերով
  •  Խոսելը հեշտ է …"Յոթը չափի'ր, մեկ կտրի'ր"
  • Մինչ որևէ մեկին զրպարտելն ու վիրավորելը, մի պահ պատկերացրնենք  մեզ դիմացինի փոխարեն
  • "Լռիր և խոսիր միայն այն ժամանակ, երբ ասածդ լռելուց իմաստուն կլինի"(c)Արձագանք» համույթ)
  • Ցանկը կարող եք համալրել…

Եվ վերջում,  Не забудьте сказать всем, что это секрет”:)))))

PS. Մոռացել էի գրել, փոքրիները одуванчик  փչելիս, երազանք են պահում J հաստատ մի բան գիտեն...J

2 комментария:

  1. բարև, սիրելի ծաղիկի վիրտուալ ներկայացուցիչ
    կարծես առաջին փըչն իմն է, հա?.. :)
    մախթում եմ բարի թռիչք!
    հ.գ. գաղտիքդ կփորձեմ պահել :)

    ОтветитьУдалить
  2. շնորհակալություն գաղտնապահ անդրանիկ փչող :)))))

    ОтветитьУдалить